Ամենահամեղ կոմպոտը՝ ձմռան համար… Մի գաղտնի բաղադրիչն ամեն ինչ փոխում է

Կիսվում եմ մեր ընտանիքի ամենասիրած կոմպոտի բաղադրատոմսով: Սա պատրաստում եմ արդեն շուրջ 10 տարի: Չեք պատկերացնում, թե որքան համեղ ու անուշաբույր ըմպելիք է ստացվում, իսկ դա կիտրոնի շնորհիվ, որը կոմպոտը դարձնում է ոչ միայն առանձնահատուկ, այլև օգտակար:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 2 հատ 3լ բանկայի համար

  • 5լ ջուր
  • 400-600գ շաքարավազ
  • 500-600գ կեռաս
  • 400-500գ ելակ
  • 4 կտոր կիտրոն (4 կիսալուսին)
  • 2 ճյուղ անանուխ

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստում եմ օշարակ՝ 5լ ջրից և 2 բաժակ շաքարավազից:

Շաքարավազի քանակը կարող եք կարգավորել ըստ ճաշակի: Սովորաբար օգտագործում եմ 200-300գ շաքարավազ՝ 1 հատ 3լ բանկայի համար: Լավ խառնում եմ, դնում կաթսան կրակին և օշարակը հասցնում եռման աստիճանի: Մինչ օշարակը պատրաստվում է, զբաղվում եմ բանկաները լցնելով:

Հատապտուղները, անանուխը, կիտրոնը հավասարաչափ բաշխում եմ բանկաների մեջ:

Ավելացնում եմ եռացող օշարակ:

Ջուրը դանդաղ լցրեք, որպեսզի ջերմաստիճանի կտրուկ տատանում չլինի և բանկան չճաքի:

Վերջում հերմետիկ փակում եմ բանկաները, շուռ տալիս և ծածկոցով փաթաթում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։