Այնքան համեղ է, որ հնարավոր չէ նկարագրել… Նոր կարտոֆիլի պատրաստման հրաշալի եղանակ

Կարծում ենք, կարտոֆիլը այն եզակի մթերքներից է, որ սիրում են բոլոր ընտանիքներում՝ և մեծերը, և երեխաները:

Ներկայացնում ենք կարտոֆիլի պատրաստման հետաքրքիր եղանակ, որի շնորհիվ այն ներսից ստացվում է փափուկ ու նուրբ, իսկ դրսի կողմից՝ ոսկեգույն գեղեցիկ կեղևով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 900գ
  • աղ՝ 1թ.գ.
  • կարագ՝ 3ճ.գ.
  • կանաչի՝ ըստ ճաշակի

սոուսի համար.

  • ձեթ՝ 3ճ.գ.
  • աղ՝ 1/2 թ.գ.
  • կարմիր պղպեղ՝ 1/2թ.գ.
  • պղպեղների խառնուրդ, չորացրած կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • սխտոր՝ 4 պճեղ

Вкуснее этой запечённой картошки в духовке, я не знаю: обалденный рецепт (не  успела приготовить - всё смели) | Микс Рецептов | Дзен

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլի կեղևը հեռացնել, լվանալ, դնել կաթսայի մեջ ու այնքան սառը ջուր լցնել, որ կարտոֆիլներն ամբողջությամբ ծածկվեն: Ավելացնել 1թ.գ. աղ: Դնել կրակին ու հենց սկսի եռալ՝ եփել ուղիղ 3 րոպե: Ընթացքում գդալով հանել փրփուրը:

🔵 Вкуснее этой запечённой картошки в духовке, я не знаю: обалденный рецепт  (не успела приготовить — всё смели).. | ВКонтакте

Հաջորդիվ պատրաստել սոուս. մանր կտրատել սխտորը, ավելացնել մյուս բաղադրիչները և խառնել: Լցնել կարտոֆիլի վրա ու այնպես խառնել, որ սոուսը հավասարաչափ բաշխվի կարտոֆիլների վրա:

Կարտոֆիլը մի շերտով լցնել տապակի մեջ ու ավելացնել մանր կտրատած կարագը:

Ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, եփել 25-30 րոպե՝ 190-200 ջերմաստիճանի ներքո: Մատուցելուց առաջ մանր կտրատած կանաչի լցնել:

Вкуснее этой запечённой картошки в духовке, я не знаю: обалденный рецепт (не  успела приготовить - всё смели) | Микс Рецептов | Дзен

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։