Այսպիսի թխվածք մատուցում են ֆրանսիական սրճարաններում… Բամբակի պես փափուկ ու թեթև…

Համեղ ու անուշաբույր այս թխվածքը գերում է իր բույրով ու ախորժելի տեսքով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 300մլ
  • դեղնուց՝ 2 հատ
  • խմորիչ՝ 15գ
  • կարագ՝ 50գ
  • շաքարավազ՝ 100գ
  • աղ՝ դանակի ծայրով
  • ձու՝ 2 հատ
  • ալյուր՝ 800գ
  • ձեթ՝ 100մլ

Պատրաստման եղանակ.

Կրուասանները պատրաստելու համար տաքացնում ենք կաթը՝ մինչ 60°C: Կաթին ավելացնում ենք ձուն, շաքարավազը, դեղնուցը, ձեթը, հարում՝ մինչ բաղադրիչների լիարժեք լուծվելը:

Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը, աղը և հունցում ձիգ խմոր:

Թողնում ենք տոպրակով ծածկված, տաք տեղում՝ 3 ժամ, հետո նորից հունցում ու մեծ ուղղանկյունաձև գրտնակում:

Ծալում ենք մի քանի շերտով, թողնում, որ 15 րոպե հանգստանա:

Նորից գրտնակում ենք, հալեցրած կարագ քսում ու կտրատում եռանկյունների, որոնցից էլ ձևավորում ենք կրուասաններ:

Տապակը ծածկում ենք յուղաթղթով, տեղավորում կրուասանները, սպասում, որ մի քիչ բարձրանան, քսում ենք ձվա-կաթնային խառնուրդ: Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 200°C ջերմաստիճանի ներքո, 35 րոպե:

Ստացվում են նուրբ ու անուշաբույր կրուասաններ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։