Այս փքшբլիթները անպшյման պետք է փորձել, բшռացիորեն հшլվում են բերшնում

Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալում է բերանում։
Բաղադրիչներ․
1 տարա խտացրած կաթ,
4 ձու,
կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած,
մոտ 500 գրամ ալյուր,
բուսական յուղ տապակելու համար,
շաքարի փոշի։
Պատրաստումը․ Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։ Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։
Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։ Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։ Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։

Բարի ախորժակ։ Կիսվեք ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես պատրաստեն այս համեղ փքաբլիթները։

ՆՅութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: