Առանց մայոնեզի, անուշաբույր ու օգտակար աղցան

Կաղամբը ամենահամեղ, մատչելի ու օգտակար բանջարեղեններից մեկն է: Այն կարելի է ուտել և մեծերին, և փոքրերին, և դիետայի ժամանակ, եթե ցանկանում եք նիհարել:

Ներկայացնում ենք պարզ ու համեղ աղցանի բաղադրատոմս, որի հիմնական բաղադրիչը կաղամբն է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաղամբ՝ 300գ
  • աղ՝ 2/3 թ.գ.
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • գազար՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • վարունգ՝ 1 հատ
  • կարմիր բուլղարական պղպեղ՝ կես հատ
  • սխտոր՝ 1 պճեղ
  • սև պղպեղ՝ 1/3թ.գ.
  • համեմի սերմ՝ 1/3 թ.գ.
  • կարմիր պղպեղ
  • ձեթ
  • սամիթ՝ 30գ
  • խնձորի քացախ՝ 2 ճ.գ.

Нет описания.

Պատրաստման եղանակ.

Կաղամբը բարակ-բարակ կտրատել, խառնել աղի ու շաքարավազի հետ, թեթևակի սեղմել, որ հյութ դուրս գա: Ավելացնել քերած գազար:

Սոխը կտրատել կիսալուսնաձև, վարունգը՝ բարակ կտորների, ամբողջը ավելացնել կաղամբին: Բուլղարական պղպեղը ևս կտրատել, նաև ավելացնել ճզմած սխտոր:

Աղցանը համեմել սև պղպեղով, համեմի սերմով, կարմիր պղպեղով: Սամիթը մանր կտրատել ու ավելացնել աղցանին: Ավելացնել մի քիչ ձեթ և խնձորի քացախ, խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։