Արագ թխվածք՝ մայրիկիս բաղադրատոմսով… Փոխում եմ միջուկը ու նոր թխվածք է ստացվում

Պատմում եմ համեղ թխվածքի պատրաստման եղանակի մասին: Կարող եք ընտրել ցանկացած հատապտուղ՝ թարմ կամ սառեցրած:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 2 հատ
  • մի պտղունձ աղ
  • շաքարավազ՝ 120գ
  • կարագ՝ 60գ
  • ձեթ՝ 40մլ
  • ալյուր՝ 150գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ
  • միջուկ՝ հատապտուղ/խնձոր…

Պատրաստման եղանակ.

Երկու ձվին ավելացնում եմ մի պտղունձ աղ և հարում՝ մինչ փքուն բաց երանգի զանգված կստացվի:

Դրանից հետո ավելացնում եմ շաքարավազը և հարում՝ մինչ դրա լիարժեք լուծվելը: Ըստ ճաշակի վանիլին կամ վանիլի շաքար եմ ավելացնում:

Ավելացնում եմ փափկած կարագ՝ ձեթի հետ միասին,խառնում եմ:

Այնուհետև լցնում եմ ալյուրը՝ փխրեցուցիչի հետ խառնած, արագ խառնում եմ, որ համասեռ զանգված ստացվի:

Ստացվում է բավականին խիտ խմոր, հեշտությամբ է լցվում տապակի մեջ:

27×20սմ չափի տապակին կարագ եմ քսում ու մի քիչ սպիտակաձավար շաղ տալիս:

Լցնում եմ խմորը ու հավասարաչափ բաշխում:

Լցնում եմ հատապտուղները (եթե թթու հատապտուղ է, նախապես խառնում եմ շաքարավազի հետ):

Ուղարկում եմ մինչ 180°C տաքացրած ջեռոցը և թխում 35 րոպե:

Թխվածքը 5 րոպե թողնում եմ անջատած ջեռոցում և միայն հետո հանում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։