Բանջարեղենային աղցան՝ ձմռան համար… Ավելի հեշտ ու համեղ քան սմբուկից խավիարը

Աղցանը ստացվում է համեղ, վառ, ախորժելի, միայն թե պահպանեք բաղադրիչների ճիշտ հարաբերակցությունը:

  • սմբուկ՝ 1կգ
  • պղպեղ՝ 1կգ
  • հասած լոլիկ՝ 2կգ
  • սոխ՝ 0,5կգ
  • գազար՝ 0,5կգ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • աղ՝ 1ճ.գ.
  • քացախ 6% կամ 9%՝ 100մլ
  • ձեթ՝ 200մլ

Պատրաստման եղանակ.

Մաքրեք սմբուկները, լվացեք ու կտրատեք միջին չափի կտորների:

Սոխն ու գազարը խոշոր օղակների կտրատեք:

Լոլիկը լվացեք, չորացրեք ու կտրատեք:

Հեռացրեք պղպեղի սերմերը և նույնպես կտրատեք:

Խորը կաթսայի մեջ հերթականությամբ լցրեք բաղադրիչները՝ գազար, սոխ, սմբուկ, պղպեղ, լոլիկ, վերջում լցրեք աղը, շաքարավազը, ձեթը: Լոլիկը պարտադիր պիտի վերևում լինի, քանի որ շատ հեղուկ է դուրս տալիս:

Կաթսան դրեք թույլ կրակին և հասցրեք եռման աստիճանի:

Ուշադրություն. աղցանը խառնել պետք չէ:

Պահեք կրակին 35-40 րոպե: Վերջում լցրեք քացախը և եփեք ևս 6 րոպե:

Ստերիլիզացրեք բանկաներն ու կափարիչները, լցրեք եռման աղցանը և հերմետիկ փակեք:

Վերջ, պահածոն պատրաստ է: Ի դեպ, կարող եք չպահածոյացնել աղցանը, այլ ուղղակի վայելել սառը վիճակում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։