Բուլղարական պղպեղ՝ կորեական ձևով… Անցյալ տարի զղջացի, որ քիչ էի պատրաստել. Կիսվում եմ բաղադրատոմսով

Այսօր կիսվում եմ մի հետաքրքիր բաղադրատոմսով, որը ձմռանը կուրախացնի իր համով ու տեսքով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բուլղարական պղպեղ՝ 1,5կգ
  • տոմատի հյութ՝ թարմ քամած, առանց կեղևի ու կորիզների՝ 1 լիտր
  • սխտոր՝ 1 գլուխ
  • շաքարավազ՝ 60գ
  • աղ՝ 1ճ.գ.
  • ձեթ՝ 60մլ
  • քացախ 9%` 60մլ

Պատրաստման եղանակ.

Սկզբում կտրում ենք բուլղարական պղպեղի պոչիկները, հանում սերմերը: Կտրատում ենք:

Նախապատրաստում ենք հիմքը. 1լիտր տոմատի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղ, շաքարավազ, քացախ, ձեթ և մի քանի պճեղ մանրացրած սխտոր:

Կաթսան դնում ենք կրակին, հասցնում եռման աստիճանի: Դրանից հետո ավելացնում ենք պղպեղը և եփում 10 րոպե՝ թույլ կրակի վրա, պարբերաբար խառնում ենք, որ պղպեղը հավասարաչափ եփվի: Կարևոր է չափից ավել չեփել, որ պղպեղը չկորցնի ձևը:

Կոնսերվացիա. պատրաստի պղպեղը լցնում ենք նախապես ստերիլիզացված բանկաների մեջ, տաք տոմատի հյութ լցնում ու փակում կափարիչով:

Ախորժելի ու համեղ փակոցը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։