Դդմիկը՝ վրացական ձևով. խրթխրթան, ախորժելի…

Արդեն մի քանի տարի ամռանը պահածոյացնում եմ դդմիկ՝ վրացական ձևով: Չեք պատկերացնում, թե որքան համեղ ու ախորժելի է ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 2կգ
  • բուլղարական պղպեղ՝ 1-1.5կգ
  • սոխ՝ 0.5կգ
  • սխտոր՝ 1 միջին գլուխ

սոուսի համար.

  • տոմատի հյութ՝ մոտ 3լ
  • քացախ 9%՝ 120մլ
  • շաքարավազ՝ 200գ
  • աղ՝ 2 լիքը ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Դդմիկը լվանալ, մաքրել և միջին չափի կտորների բաժանել: Սոխը կտրատել կիսալուսնաձև, պղպեղը՝ երկարավուն կտորների:

Խառնել նախապատրաստած բանջարեղենը, ավելացնել ճզմած սխտոր, աղ, 50մլ քացախ և ցանկության դեպքում՝ մի պտղունձ սև պղպեղ: Լավ խառնել և թողնել, որ 15 րոպե մարինացվի:

Սոուսի համար նախատեսված աղի ու քացախի քանակից հանել օգտագործվածը:

Պատրաստել սոուս. տոմատի հյութին ավելացնել շաքարավազը, աղ, ցանկության դեպքում՝ կարմիր պղպեղ, մեխակ, աղացած համեմի սերմ, այնուհետև մնացած քացախն ու մի քիչ ձեթ: Եռացնել ևս 5 րոպե՝ ընթացքում խառնելով:

Եռացող սոուսի մեջ լցնել բանջարեղենը, եփել 5-8 րոպե: Երբ դրանք իջնեն ներքև, նշանակում է, արդեն պատրաստ են:

Կարևոր է, չափից ավել չեփել բանջարեղենը, որպեսզի պղպեղն ու դդմիկը պահպանեն տեսքն ու համը:

Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ստերիլիզացված կափարիչներով: Շուռ տված դնել և փաթաթել ծածկոցով՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։