Դդմիկով այս անմահական համեղ ուտեստը կարող եք պատրաստել ամեն օր, միևնույնն է՝ չի հոգնեցնի

Սովորական դարձած տապակած դդմիկի փոխարեն կարող եք պատրաստել այս հետաքրքիր, համեղ, ախորժելի ուտեստը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 2-3 հատ
  • աղացած միս՝ 400գ
  • բրինձ՝ կես բաժակ, կիսաեփ վիճակում
  • սոխ՝ 1 գլուխ
  • աղ, համեմունքներ
  • թթվասեր՝ 200մլ
  • տոմատի մածուկ՝ 2 ճ.գ.
  • ջուր՝ 100մլ

Պատրաստման եղանակ.

Դդմիկը լվանալ, կտրել եզրերը: Կտրատել բարակ շերտերի՝ սուր դանակի կամ բանջարեղեն մաքրելու սարքի օգնությամբ:

Рулетики из кабачков с Фаршем На сковороде. Кабачки рецепты.

 

Դդմիկի շերտերին աղ ցանել և թողնել 10 րոպե: Դրա շնորհիվ դդմիկը կլինի հյութեղ և փափուկ, և ռուլետները հեշտ կփաթաթվեն:

Աղացած մսին ավելացնել կիսաեփ բրինձը, մանր կտրատած սոխը և համեմունքները: Լավ խառնել:

Դդմիկի յուրաքանչյուր շերտի վրա մի քիչ խճողակ դնել, փաթաաթել ռուլետի պես: Ռուլետները դասավորել խորը թավայի մեջ:

Առանձին խառնել թթվասերը, տոմատի մածուկն ու ջուրը: Լցնել ռուլետների վրա, փակել կափարիչը և եփել 40 րոպե:

Возможно, это изображение еда

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։