Եվ ջեռոցի կարիք չկա… Աննկարագրելի համեղ տորթ՝ հաշված բաղադրիչներից

Թխվածքաբլիթից պատրաստված տորթերն ինձ իմ մանկությունն են հիշեցնում: Երբ մայրիկիս խնդրում էինք թխվածք պատրաստել, ժամանակ չունենալու դեպքում նա մեզ նմանատիպ տորթ էր հյուրասիրում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթնաշոռ՝ 400գ
  • խտացրած կաթ՝ 1 տուփ
  • կաթ՝ 2/3 բաժակ
  • հասարակ թխվածքաբլիթ՝ 30 հատ
  • բանան՝ 2 հատ
  • վանիլի շաքար
  • ցուկատ, ընկույզ՝ ըստ ցանկության, զարդարելու համար

Պատրաստման եղանակ.

Միացրեք կաթնաշոռը, խտացրած կաթը և վանիլի շաքարը, հարեք: Ստացված զանգվածը տորթի կրեմն է:

Կաթը լցրեք մեծ ափսեի մեջ: Յուրաքանչյուր թխվածքաբլիթը արագ թաթախեք կաթի մեջ և դասավորեք տափակ ափսեի մեջ: Կաթի շնորհիվ թխվածքաբլիթները շուտ են փափկում և երկար սպասելու կարիք չի լինի:

Торт без духовки, без миксера, без выпечки, без коржей, за СЧИТАННЫЕ  МИНУТЫ!!! - YouTube

Ձևավորեք թխվածքաբլիթից առաջին շերտը, հետո առատ կրեմ քսեք: Կլոր կտրատեք բանանը և դասավորեք կրեմի վրա:

Շարունակեք հերթականությամբ շերտեր ձևավորել: Վերջին շերտին լցրեք ընկույզ կամ բանանով զարդարեք:

Տորթն առանձնանում է նուրբ ու գրավիչ համով:

Торт из печенья без выпечки - 10 очень вкусных и сочных тортов в домашних  условиях

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։