Երբ պատրաստում եմ այս կոտլետը, չեմ հասցնում անգամ մատուցվող ափսեի մեջ տեղափոխել…

Ամեն անգամ, երբ հարցնում եմ ընտանիքիս, թե ինչ են ուզում ընթրիքին, միաձայն խնդրում են պատրաստել այս կոտլետից: Վարկենապես է անհետանում սեղանից, աննկարագրելի համեղ է ստացվում…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի աղացած միս՝ 500գ
  • ձու՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • սպիտակ հացի փափուկ միջուկը՝ 100գ+կաթ
  • թթվասեր՝ 1ճ.գ.
  • կարագ՝ 50գ
  • աղ, պղպեղ, պաքսիմատ

Պատրաստման եղանակ.

Սպիտակ հացը թրջել կաթի մեջ:

Սոխը սխտորի հետ միասին մանրացնել բլենդերով:

Հացը քամել ավելորդ հեղուկից, ավելացնել բլենդերի մեջ ու նորից մանրացնել:

Ստացված խառնուրդն ավելացնել աղացած մսին: Այստեղ լցնել թթվասեր, ձու, աղ ու պղպեղ, ցանկության դեպքում նաև այլ համեմունքներ: Ստացվում է թույլ կոնսիստենցիայով խճողակ:

Որպեսզի կոտլետը ստացվի հյութեղ, ավելացնում ենք սառցարանից նոր հանած կարագ, որը անհրաժեշտ է անցկացնել քերիչով: Սա փոքրիկ խորամանկություն:

Մինչ տաքանում է թավան, կոտլետներ ձևավորել: Ձեռքով մի քիչ միս վերցնել, մոտ 1ճ.գ., թաթախել պաքսիմատի մեջ երկու կողմից և կոտլետի ձև տալ:

Տապակել մինչ ոսկեգույն դառնալը՝ երկու կողմից, յուրաքանչյուր կողմից մոտ 4 րոպե, միջին կրակի վրա, առանց թավայի կափարիչը փակելու:

Պատրաստի կոտլետները մի քանի րոպեով դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը դուրս գա:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։