Ընդամենը 10 րոպեում պատրաստում եմ այս անուշաբույր ու թեթև կարկանդակները. բաղադրատոմսը՝ այստեղ

Այս բաղադրատոմսի առավելությունն այն է, որ խմորը շատ հեշտ է պատրաստվում, իսկ կարկանդակները ստացվում են անհամեմատ համեղ, թեթև ու ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 4 բաժակ
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • աղ՝ 1/2թ.գ.
  • բուսայուղ՝ 2 ճ.գ.
  • կաթ՝ 500մլ
  • չոր խմորիչ՝ 1 տուփ/11գ

Нет описания.

Պատրաստման եղանակ.

Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ հարթ խառնուրդ կստացվի: Խմորը տեղափոխել տոպրակի մեջ և երկու ժամով ուղարկել սառնարանը: Ահա և վերջ…

Երկու ժամ անց հանել խմորը սառնարանից, թեթևակի հունցել և սիրելի միջուկով կարկանդակներ ձևավորել:

Խմորը ստացվում է հարթ ու էլաստիկ, չի կպչում ձեռքերին, թխվելու ընթացքում չի կորցնում ձևը:

Այս խմորը հարմար է նաև պիցցա թխելու համար:

PIES ARE LIKE FLUFF WITHOUT YEAST AND PROBLEMS. - YouTube

Բարի ախորժակ

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։