Ընդամենը 5 խնձոր է պետք և 15 րոպե ժամանակ… Թխվածքը հալվում է բերանում

Այս բաղադրատոմսը թույլ է տալիս պատրաստել նուրբ, փքուն փափուկ խմորով և անուշաբույր, հյութեղ միջուկով թխվածք: Համն ուղղակի անգերազանցելի է…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 100գ
  • աղ՝ մի պտղունձ
  • վանիլի շաքար՝ 1թ.գ.
  • կաթ՝ 100մլ
  • կարագ՝ 80գ
  • ալյուր՝ 240գ
  • փխրեցուցիչ՝ 2թ.գ.
  • խնձոր՝ 5 հատ

Պատրաստման եղանակ.

Սկզբում խորը տարայի մեջ հարել ձուն՝ ավելացնելով աղը, վանիլի շաքարը և շաքարազավը:

Ավելացնել կաթը և շարունակել ակտիվ խառնել: Հալեցրած կարագը լցնել կաթնա-ձվային զանգվածի մեջ, նորից հարել:

Դրանից հետո ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը՝ խառնելով, որ ստացվի առանց գնդիկների համասեռ զանգված: Ստացվում է խիտ խմոր, մոտավորպես ալադիի խմորի նման:

Ընտրեք քաղցրաթթու խնձոր: Կտրել մեջտեղից, հանել միջուկը, ցանկության դեպքում նաև կեղևը: Մանր խորանարդիկների կտրատել:

Տապակին կարագ քսել, դասավորել խնձորի կտորները և լցնել խմորը:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝  180° ջերմաստիճանի ներքո, 30-35 րոպե:

Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։