Ընդամենը 5 րոպեում 2 բաղադրիչից պատրաստում եմ շատ համեղ պաղպաղակ՝ առանց խտացրած կաթի օգտագործման

Կիսվում եմ համեղ պաղպաղակի բաղադրատոմսով, որը պատրաստվում է ընդամենը երկու բաղադրիչից: Տրամադրեք 5 րոպե և ստացեք այս անգերազանցելի աղանդերը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սերուցք 33%՝ 500գ
  • ոչ պինդ մուրաբա՝ 250 գ

Ընտրեք ձեր նախընտրած մուրաբան:

Բլենդերով մանրացրեք մուրաբայի հատիկները, որ ընդհանուր համասեռ զանգված ստացվի:

Բալի մուրաբան ամենից հարմարն է պաղպաղակի համար:

Այնուհետև անցեք սերուցքին: Ցանկալի է նախքան հարելը կես ժամով դնել սառցարանը:

Լավ թափահարեք տուփը և միայն հետո բացեք:

Կարևոր է, որ օգտագործվող տարան, որի մեջ հարելու եք, լինի չոր և մաքուր: Առանց դրա չի ստացվի ոչինչ:

Հարեք սկզբում հարիչի ցածր արագությամբ, հետո աստիճանաբար ավելացրեք արագությունը:

Որքան ավելի յուղոտ լինի սերուցքը, այդքան ավելի արագ կհարեք: Կարող եք վերցնել 35% յուղայնությամբ սերուցք:

Սերուցքը պիտի խիտ փրփուրի տեսք ստանա:

Այժմ ցածր արագությամբ հարելու ընթացքում աստիճանաբար ավելացրեք մուրաբան:

Ստացվում է գեղեցիկ թեթև, քաղցրաթթու զանգված:

Անհրաժեշտ է այն տեղափոխել կոնտեյների մեջ և ուղարկել սառցարանը՝ առնվազն 5-6 ժամով: Ընթացքում խառնելու կարիք չկա:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։