Թե ինչու ավելի շուտ չէի իմացել այս բաղադրատոմսի մասին…լավաշ և աղացած հավի միս, և հիանալի ուտեստը ձեր սեղանին է

Անհավատալի է, որ այսքան պարզ բաղադրիչներից հնարավոր է ստանալ աներևակայելի համեղ ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

հավի աղացած միս՝ 500գ
սոխ՝ 1 հատ
լավաշ՝ 2 հատ
պինդ պանիր՝ 150գ
շամպինյոն՝ 150գ
մի կապ կանաչի
ձու՝ 1 հատ
թթվասեր՝ 2ճ.գ.
աղ և պղպեղ
համեմունքներ և քունջութի սերմեր
Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին նախապատրաստել աղացած միսը: Մսին ավելացնել աղացած սոխը, մանր կտրատած կանաչին, համեմունքներ, աղ, սև պղպեղ և վերջում էլ թթվասեր: Լավ խառնել:Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, իսկ շամօինյոնը լվանալ և կտրատել, բայց ոչ շատ մանր:Այժմ մի լավաշին քսել մի քիչ թթվասեր, ամբողջ մակերեսին պանիր բաշխել, ծածկել մյուս լավաշով:Երկրորդ լավաշի վրա լցնել ամբողջ միջուկը, նույնպես հավասարաչափ բաշխել, լցնել նաև սունկը:Կարևոր է լավաշի եզրը թողնել դատարկ, ինչպես որ նկարում է ցուցադրած:Ձիգ ռուլետ փաթաթել: Դնել տապակի մեջ, դեղնուց քսել և քունջութ լցնել:Ռուլետն ուղարկել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և եփել ուղիղ 1 ժամ:

Պատրաստ է, բարի ախորժակ:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: