Ժուլյենը կшրտոֆիլի մեջ, հիանալի տшրբերակ ընտանիքի անդшմներին հшճելիորեն զարմшցնելու համար

Այս ուտեստը կարելի է մատուցել ինչպես տոնական սեղաններին, այնպես էլ ընտանեկան ջերմ մթնոլորտում ընթրիքի համար: Այն շատ համեղ է և շատ ախորժելի տեսք ունի:
Բաղադրիչներ

5 հատ կարտոֆիլ

500 գ սունկ

15 գ կարագ

100 գ սոխ

125 մլ սերուցք

1,5 ճաշի գդալ ալյուր

125 գ քերած պանիր

Աղ, պղպեղ

Դափնու տերև

Կանաչի

Լոլիկ զարդարելու համար, կարելի է զարդարել ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիը մաքրել և բաժանել 2 մասի: Միջուկը հանել ստանալով կարտոֆիլի «նավակներ»:Շարել կաթսայի մեջ, ջուր լցնել, ավելացնել դափնու տերևը, աղը և եփել 5-7 րոպե:Կարտոֆիը դուրս բերել ջրից:Սունկը լվանալ, կտրատել ոչ մեծ կտորներով, սոխը մաքրել և բարակ կտրատել, կտրատված բանջարեղենները տապակել բուսայուղով մինչև պատրաստ լինելը, համեմել աղով, պղպեղով: Ավելացնել կարագը և լավ խառնել ու վերցնել կրակից:Սուոսը պատրաստելու համար առանձին ամանի մեջ լցնել ալյուրը, թեթևակի աղ ավելացնել, ավելացնել սերուցքը. Եփել մարմանդ կրակի վրա մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված:Ստացված սոուսը ավելացել սունկի վրա և եփել մարմանդ կրակի վրա մինչև հեղուկը լիովին գոլորշիանա:Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, շարել կարտոֆիլները, լցնել սոուսով սունկը, եփել ջեռոցում 180 աստիճանի տակ 15 րոպե: Այնուհետև տապակը դուրս բերել ջեռոցից, ավելացնել քերած պանիրը և եփել ևս 5-10 րոպե: Պատրաստի ուտեստը զարդարել կանաչիով, լոլիկով կամ ըստ ցանկության:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: