Իմ էկլերները միշտ արտшկարգ են ստшցվում՝ շնորհիվ այս բաղшդրատոմսի

Առաջարկում ենք էկլերի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, էկլերները միշտ լավ են ստացվում:

Բաղադրիչներ`

Ջուր 1 բաժակ,
Աղ մի պտղունց,
Մարգարին 125 գրամ,
Ալյուր 1 բաժակ,
Ձու 6 հատ,

Կրեմի համար`

Կաթ 0,5 լ,
Ձու 2 հատ,
Շաքարավազ 1 բաժակ,
Ալյուր 2 ճաշի գդալ,
Օսլա 2 ճաշի գդալ,
Կարագ 200 գրամ,

Գլազուրի համար`

Թթվասեր 2 ճաշի գդալ,
Շաքարավազ 0,5 բաժակ,
Կարագ 50 գ,
Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղը, տաքացնել և ավելացնել մարգարինը և եռացնել:Հենց եռա ավեացնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:Ջեռոցի տապակը յուղապատել, խմորը ջրով թրջած գդալի օգնությամբ կամ խոհարարական պարկով լցնել տապակի վրա՝ իրարից որոշակի հեռավորության վրա:Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:Կրեմը պատրաստեու համար կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և վրան գլազուր լցնել:

(Visited 28 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: