Ինչպես և ինչ ամանի մեջ ճիշտ սառեցնել մրգերն ու հատապտուղները,որ դրանք ամբողջ ձմեռվա ընթացքում չկորցնեն իրենց տեսքն ու համը

Որոշ մարդիկ տարբեր մրգեր և հատապտուղներ են նախապատրաստում ձմեռվա համար։ Պետք է նշել, որ դա բավականին շատ ժամանակ, ուժ և գումար է խլում, քանի որ բացի անհրաժեշտ մթերքներից ստիպված ենք գնել նաև շաքարավազ։ Էլ չասենք, որ մեր բնակարանը կարծես վերածվում է պահածոյի փոքր գործարանի։

Իհարկե, բոլորս էլ ուզում ենք սեղանին ունենալ մրգեր և հատապտուղներ, սակայն պահածոյացված մթերքի համը կտրուկ տարբերվում է թարմից։ Դա է պատճառը, որ փնտրում ենք ճանապարհներ, թե ինչպես հեշտացնել այս խնդիրը՝ պահպանեով օգտակարությունը։ Հատապտուղները, մրգերը, բանջարեղենները կարելի է սառեցնել տնային պայմաններում սառնարանի մեջ:

Սառնարաններ

Իմաստ ունի անրադառնալ սառնարանների յուրահատկություններին։ Կան սառնարաններ, որոնք նախատեսված են մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենների, հատապտուղների սառեցման համար։ Այդ դեպքում սառնարանին առկա է «Տ» կամ «super» սեղմակը։ Եթե ձեր սառնարանը չունի այդ հնարավորությունը, ապա սառեցման ընթացքն ավելի երկար է տևում, որի դեպքում մթերքները վնասվում են և ստանում ենք բոլորովին այլ արդյունք։ Որպեսզի դա տեղի չունենա, հետևեք առաջարկվող խորհուրդներին։ Մեր նպատակն է հնարավորինս շուտ սառեցնել մթերքները։

Ինչի՞ մեջ սառեցնել
Հարկավոր է նախապես պատրաստել անհրաժեշտ քանակի տարաներ, որոնք նախատեսված են սառնարանի համար։ Դրանք մթերքը կպահպանեն տարբեր տեսակի անցանկալի շփումից։

Ինչպե՞ս ճիշտ սառեցնել մրգերը

Strawberry with ice

Հատապտուղները (մորի, հաղարճ, բալ, ելակ) հարկավոր է լվանալ, չորացնել, փռել հարթ ամանի մեջ, սառեցնել ապա լցնել կոնտեյներների մեջ և տեղավորել սառնարանում։

Կորիզով մրգերը (ծիրան, սալոր) պետք է լվանալ, կիսել, հանել կորիզը, դասավորել հարթ ամանի մեջ, սառեցնել, լցնել կոնտեյներների մեջ, դնել սառնարան։
Մրգերը (տանձ, խնձոր), որոնք սովորաբար չորացնում են, կարելի է պատրաստել այլ կերպ։ Կտրատել ոչ մեծ մասերի (առանց կորիզների), մի քիչ սառեցնել, հետո վրան լցնել օշարակ ( 3/4 բաժակ շաքար 1 բաժակ սենյակի ջերմաստիճանի ջրին)։ Փակել կափարիչով և դնել սառնարանում։

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 197 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: