Խնձորից ու տանձից միայն այսպիսի մուրաբա եմ պատրաստում. մարմելադի պես է ստացվում

Իմ երեխաները շատ են սիրում քաղցր, այդ պատճառով էլ նրանց ուրախացնում եմ տարատեսակ մուրաբաներով:

Այս անուշաբույր մուրաբան կարող եք պատրաստել խնձորից, տանձից, ծիրանից. մրգի կտորները մարմելադի պես են ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խնձոր՝ 1 կգ
  • շաքարավազ՝ 1կգ
  • ջուր՝ 300մլ
  • կիտրոնի հյութ՝ 1ճ.գ.

միրգը թրջելու համար.

  • ջուր՝ 1լ
  • սոդա՝ 1ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Կտրել խնձորների մեջտեղի մասը, կորիզները հանել, խնձորը կտրատել:

1լ սառը ջրին ավելացնել 1 ճ.գ. սոդա, խառնել ու մեջը լցնել մրգի կտորները: Որ դրանք չբարձրանան, ափսեով ծածկեք: Թողեք այդպես 6-8 ժամ, կարող եք ամբողջ գիշեր:

Ջուրը դատարկեք և խնձորները լավ լվացեք: Այժմ միրգը մուրաբայի չի վերածվի և կմնա ամբողջական:

300մլ ջրին ավելացրեք 1կգ շաքարավազ: Խառնեք ու օշարակը հասցրեք եռման աստիճանի, թուլացրեք կրակն ու եփեք՝ մինչ շաքարավազի լուծվելը:

Խնձորի կտորները լցրեք օշարակի մեջ ու եփեք 20-25 րոպե՝ պարբերաբար խառնելով: Զգույշ եղեք խառնելիս. մրգի կտորները պիտի ամբողջական մնան:

Վերջում ավելացրեք կիտրոնի հյութը և եփեք ևս երկու րոպե:

Մուրաբան լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ ու հերմետիկ փակեք:

Մուրաբան կարող եք ուտել առանձին, կարող եք ավելացնել թխվածքներին, սակայն այդ դեպքում օշարակը մի լցրեք:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։