Կոտլետ՝ խաշած կարտոֆիլից․․․ Այնքան համեղ ու պարզ…

Այս կոտլետի առավելությունը այն է , որ կարելի է օգտագործել նախորդ օրվանից մնացած կարտոֆիլով պյուրեն: Մի քանի համեմունք և համեղ ուտեստը պատրաստ է:

Բաղադրությունը`

  • 1 կգ կարտոֆիլ
  • 1 հատ ձու
  • 4 ճ/գ ալյոււր
  • 1 հատ գլուխ սոխ
  • պաքսիմատ
  • ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կարտոֆիլը խաշել և մանրացնել:
2.Սոխը մաքրել, մանր կտրատել և քիչ ձեթով տապակել: Ստացված սոխառածը ավելացնել կարտոֆիլի պյուրեի վրա: Այստեղ ավելացնել նաև հարած ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել: Ճաշի գդալով վերցնել զանգվածից, կոտլետի տեսք տալ, թաթախել պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել:

Մատուցել թթվասերով կամ էլ Ձեր սիրելի սոուսով:

Խաշած կարտոֆիլով կոտլետ

Բարի ախորժակ

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։