Ձմռանը, երբ մш նդարինի սեզпն է, ամեն շшբաթ պատրшստում եմ լп խում․․․ շшտ արшգ, բшյց համեղ ու օգտшկար

Համաձայնեք, որ լոխում սիրում են բոլորը։ Երբ առաջին անգամ ես փորձում այս աներևակայելի համեղ քաղցրավենիքը, թվում է, թե ավելի համեղ ոչինչ չկա։ Քաղցր, փափուկ, ախորժելի․․․ Պատկերացնու՞մ եք, այն կարող եք պատրաստել ինքներդ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։
Ձեր ձեռքերով պատրաստված լոխումը հաճույք կպատճառի ձեր սիրելիներին։Պատմում ենք, թե ինչպես պատրաստել լոխում՝ խանութից գնվածից 100 անգամ ավելի համեղ, օգտակար, առանց քիմիական հավելումների։

Անհրաժեշտ է․
400մլ թարմ քամած մանդարինի հյութ
3ճ․գ․ շաքարավազ
2ճ․գ․ կրախմալ
1ճ․գ․ կարագ
կոկոսի քերուկ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակ․
Նախապես քամել մանդարինի հյութը, հեռացնել կորիզներն ու միջուկը։Հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կրախմալը, շաքարավազը և լավ հարել ձեռքի հարիչով, որ գնդիկներ չմնան։Կաթսան դնել կրակին և սպասել, մինչ խառնուրդը կսկսի եռալ։ Ընթացքում անդադար խառնել։Թուլացնել կրակը և եփել՝ մինչ միջին խտության հասցնելով։Հանել կրակից, ավելացնել կարագը և նորից հարել։

Ֆորմաներին կարագ քսել և լցնել տաք մանդարինային զանգվածը։ Ուղարկել սառնարանը՝ մինչ լիարժեք սառելը։ Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր։Զգուշորեն հանել լոխումը, կտրատել, շաղաղել կոկոսի քերուկի մեջ և մատուցել։Բարի ախորժակ։

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 3 251 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: