Ձմռան համար ելակ պահելու լավագույն եղանակը… Առանց շաքարավազի օգտագործման…

Կիսվում եմ ձմռան համար ելակ պահելու լավագույն եղանակներից մեկով: Այս հնարքի առավելությունը կայանում է նրանում, որ շաքարավազ չի օգտագործվում, հատապտուղները պահպանվում են գրեթե թարմ վիճակում, չեն կորցնում վիտամիններն ու օգտակար հատկությունները:

Անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ քայլ, որոնց մասին էլ կպատմեմ ստորև:

Եթե դեռ չեք փորձել ելակի սառեցման այս եղանակը, խորհուրդ եմ տալիս այս տարի շտկել դա:

Սկզբի համար մանրակրկիտ մաքրում եմ ելակը, լվանում, դասավորում թղթե անձեռոցիկով ծածկված սկուտեցի վրա, որ հատապտուղները չորանան:

Չորացած ելակով սկուտեղը սկզբում դնում եմ սառնարանը՝ 2-3 ժամով, որ լավ սառեն: Իսկ հետո ուղարկում եմ սառցարանը ու թողնում մի քանի ժամ:

Սառեցրած ելակը լցնում եմ կոնտեյներների կամ էլ սառեցման համար նախատեսված տոպրակների մեջ ու պահում սառցարանում:

Այսպիսի ելակը հանգիստ կարող եք պահել մինչ ձմեռ, դրանով պատրաստել տորթեր, կոկտեյլներ, պաղպաղակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։