Ձմռան համար լեչո՝ առանց քացախի և ձեթի… Պատրաստում եմ առնվազն 15-20 բանկա

Լեչոյի այս բաղադրատոմսը միանշանակ դուր կգա ձեզ: Պահածոն ստացվում է վառ ու ախորժելի, հիանալի լրացում է ցանկացած ուտեստի համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 2,5կգ
  • բուլղարական պղպեղ՝ 1,5կգ
  • շաքարավազ՝ 150գ
  • աղ՝ 1,5ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Լոլիկները կտրատել, բլենդրեով մանրացնել: Ցանկալի է մանրացնել մինչ այն պահը, երբ սերմերը դեռ ամբողջական են:

Ստացված խյուսը դնել եփվելու, ու երբ սկսի եռալ, թողնել կրակին ևս 45-50 րոպե: Դրանից հետո ավելացնել աղն ու շաքարավազը, եփել ևս 15 րոպե:

Այստեղ ավելացնել կտրատած բուլղարական պղպեղը, եփել 20-25 րոպե՝ պարբերաբար խառնելով:

Պատրաստի լեչոն լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ, հերմետիկ փակել և փաթաթել ծածկոցով:

Սառելուց հետո տեղափոխել պահելու հիմնական վայրը:

Բաղադրիչների նշված քանակությունից ստացվում 3 հատ 0,75մլ բանկա:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։