Միանգամից 2 բաժին եմ պատրաստում… Ընտանիքս պաշտում է այս ուտեստը…

Այս ուտեստը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում, իսկ անհետանում սեղանից ավելի արագ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 ձու
  • 100մլ կեֆիր կամ բնական յոգուրտ
  • կես թ.գ. սոդա
  • 1 կապ կանաչ սոխ
  • 50գ պինդ պանիր
  • աղ
  • 200-250գ ալյուր

Պատրաստման եղանակ.

Մանր կտրատել սոխը, իսկ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

Կեֆիրին ավելացնել ձուն, սոդան, մի քիչ աղ և ալյուրը:

Այժմ խմորին ավելացնել սոխն ու պանիրը, խառնել:

Աշխատանքային մակերեսին ալյուր շաղ տալ, դնել խմորը և ձեռքերով կլոր ձևավորել: Բաժանել 8 հավասար մասերի:

Այժմ թավայի մեջ բավականաչափ ձեթ լցնել, տաքացնել և մեջը ուղարկել եռանկյունները: Սկզբում տապակել մի կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը, այնուհետև շուռ տալ:

Нет описания.

Խաչապուրիները մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։