Նուրբ, հյութեղ, բերանում հալվող… Ալյուրը փոխարինում եմ ԱՅՍ մթերքով ու շատ ավելի համեղ է ստացվում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անչափ փափուկ, հետաքրքիր թխվածքի բաղադրատոմս, որը կգերի իր համով ու տեսքով:

Անհրաժեշտ բաղադրիչներ. (տապակ՝ 19սմ, բաժակ՝ 250մլ)

  • սպիտակաձավար
  • կեֆիր՝ 1 բաժակ
  • կարագ՝ 100գ+10գ տապակին քսելու համար
  • շաքարավազ՝ 150-180գ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • ձու՝ 2 հատ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Սկզբում վերցնում ենք 1 բաժակ սպիտակաձավար, լցնում 1 բաժակ կեֆիր: Լավ խառնում ենք ու թողնում սեղանին, սպասում մոտ կես ժամ:

Առանձին տարայի մեջ 100գ փափկած կարագին ավելացնում ենք շաքարավազը, վանիլի շաքարը և աղ: Խառնում ենք պատառաքաղով՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Կարող եք հարիչ օգտագործել և հարել այնքան, որ փքուն ու բաց երանգի զանգված ստացվի:

Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի երկու ձու և նորից խառնում:

Դրանից հետո ավելացնում ենք փխրեցուցիչ և սխիտակաձավարը: Նորից խառնում:

Տապակին քսում ենք կարագ և ուղարկում նախապես տաքացրած ջեռոցը, թխում  180 °՝  35-40 րոպե: Պարտադիր ստուգում ենք թխված լինելը չոփիկի օգնությամբ:

Թաք թխվածքին շաքարի փոշի ենք շաղ տալիս:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։