Շեֆ-խոհարարը կօգնի ձեզ սпվորել ճիշտ մшսնատել և հшմեմել ձուկը․Oգտակшր խորհուրդներ, որпնք անգնшհատելի են

Ձուկ պատրաստելը անչափ դժվար գործընթաց է։ Ոչ բոլորը կարող են պատրաստել համեղ և հյութալի ձուկ, քանի որ ձուկը չափազանց դժվար և կամակոր ուտեստ է։ Այսպիսով, եթե որոշել եք պատրաստել համեղ ձուկ մենք կօգնենք ձեզ այդ դժվար գործընթացում։ Առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել ճիշտ ձուկ։Եթե ձեր տարածաշրջանը աչքի չի ըննում ձկնատեսակներով կարող եք գնել սառեցված տարբերակը։ Սակայն հաշվի առեք, որ սառեցված ձուկը ավելի շուտ է փչանում։ Հաջորդ կարևոր քայլը ճիշտ և սուր դանակի ընտրությունն է։ Դանակը այնքան սուր պետք է լինի, որ ոչ թե սղոցի, այլ նրբորեն կտրի միսը, և կարողանաք առանձնացնել ձկան ողնաշարը։Դրանից հետո պինցոտով առանձնացրեք մնացած փշերը։ Առաջին հերթին պետք է թեքությամբ կտրել ձկան գլուխը, ապա նոր մնացած մասերը։ Դրանից հետո նույն համամասնությամբ խառնում եք աղը և շաքարավազը, որին կարող եք ավելացնել նաև կոնյակ։ Դրանից հետո անհրաժեշտ է համեմել ձկան միսը, և թողնել մի քանի ժամ, որից հետո կարող եք պատրաստել այնպես, ինչպես ցանկանում եք։

 

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 201 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: