Ոչ սառեցնում եմ, ոչ էլ չորացնում. Ձմռան համար սամիթ պահելու նոր եղանակ

Այսպիսի սամիթը ցանկացած ուտեստին կհաղորդի առանձնահատուկ համ: Ես ինքս իմ այգում աճեցնում եմ կանաչի, ու այնպես եմ անում, որ չփչանա: Ամեն տարի ձմռան համար պահելու նոր եղանակներ եմ գտնում, ու այս տարբերակն իմ ամենասիրելին է:

Վերցնում եմ.

  • սամիթի մեծ կապ, մոտ 150 գ
  • աղ՝ 1.5 ճ.գ.
  • սոյայի սոուս՝ 1 ճ.գ., սա ըստ ցանկության
  • պղպեղների խառնուրդ, համեմի սերմ
  • սխտոր՝ 4 պճեղ

Սկզբում անհրաժեշտ է լվանալ սամիթը, չորացնել: Կտրել ցողունները, դրանք մեզ պետք չեն:

Սամիթը կտրատել՝ ոչ շատ մանր, լցնել աղցանամանի մեջ: Այստեղ ավելացնել կտրատած սխտոր:

Լցնել համեմունքները, համեմի սերմը, աղը:

Այս ամենը մանրացնել բլենդերով՝ մինչ համասեռ կանաչ զանգված կստացվի:

Ցանկության դեպքում ավելացնել սոյայի սոուսը. այն համը դարձնում է ավելի հագեցած և հետաքրքիր:

Պատրաստի խառնուրդը լցնել մաքուր չոր բանկաների մեջ:

Պահել սառնարանում՝ 7 ամսից ոչ ավել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։