Ոսպով կոտլետը դարձել է ընտшնիքիս սիրելի ուտեստը. Մսով կոտլետից հшմեղ է ստшցվում, փորձեք անպшյման

Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը: Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:Ձեզ պետք կգա ՝ 1 բաժակ կանաչ ոսպ, 1 հատ մեծ չափի գազար , Յուղ տապակելու համար, Աղ, պղպեղ, ըստ ճաշակի , Կարմիր պղպեղ, քարի, չորացրած նեխուր ըստ ճաշակի : Ինչպես պատրաստել — Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա:Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով: Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից: Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 60 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: