Պատրաստեք այս ռուլետը. Այն շատ համեղ է և հյութալի.

Խոհանոց

Այս բաղադրատոմսով պատրաստված խորտիկը անպայման պետք է լինի ձեր տոնական սեղանին: Ռուլետները շատ գեղեցիկ եւ ախորժելի են:

Նրանք մի քիչ ավելի շատ ուշադրություն կպահանջեն պատրաստման ժամանակ, բայց արդյունքը տեսնելիս, չեք փոշմանի: Այս ռուլետները համեղ եւ շատ հյութալի են: Նրանք բառացիորեն հալչում են բերանում, եւ միեւնույն ժամանակ շատ հագեցնող են:

  • 800 գրամ աղացած միս
  • 1 սոխ
  • 200 գրամ բեկոն
  • 120 գրամ պինդ պանիր
  • 3 ճաշի գդալ չորահաց
  • 1 թեյի գդալ աղացած սխտոր
  • աղ
  • բուսական յուղ
  • ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

  • Սոխը մաքրել եւ կտրել փոքր կտորներով: Ավելացնել այն աղացած մսին եւ լավ խառնել: Ավելացնել աղ եւ աղացած սխտորը, ապա
    զանգվածը կրկին խառնել:
  • Վերցնել չորահացի փշուրները: Լցնել մի մասն ափսեի մեջ, մնացածն ավելացնել մսին ու լավ խառնել:
  • Կոշտ պանիրը կտրել քառակուսի ձողիկներով և թաթախել չորահացի մեջ:
  • Մի քիչ մսազանգված վերցնել, բլիթանման բացել, մեջտեղում դնել պանիրն ու մսով փաթաթել այն:
  • Այնուհետև վերցնել երկու շերտ բեկոն, դնել իրար կողքի, և դրանով փաթաթել ռուլետը: Նույն կերպ պատրաստեք մնացած ամբողջ միսը:
  • Պատրաստի ռուլետները շարել մի փոքր բուսական յուղ քսած տապակի վրա:
  • Վրաները քսել հարած դեղնուց:
  • Մինչեւ 180 աստիճան տաքացած ջեռոցը դնել և թողնել 30 րոպե:
  • Այնուհետև շարել ափսեի մեջ և մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ

(Visited 67 times, 1 visits today)