Ռեստորանում աշխատող ընկերուհիս է պատմել. որ կոտլետը ստացվի հյութեղ, միսը պետք է նախապես մարինացնել. պատմում եմ՝ թե ինչպես

Կոտլետը համարվում է ամենատարածված ու սիրված ուտեստներից մեկը, որը պարբերաբար պատրաստում են բոլորի տներում: Սա համեղ է, պարզ է ու արագ:

Սակայն շատերը չգիտեն, թե ինչպես անել, որ կոտլետները ստացվեն հյութեղ ու փափուկ: Ու հարցը բոլորովին էլ մսի տեսակը չէ:

Ընկերուհիս աշխատում է ռեստորանում, ու պատմել է, թե իրենց մոտ ինչպես են պատրաստում կոտլետը:

Գաղտնիքը մարինադն է. պարզվում է, որպեսզի կոտլետը հյութեղ ստացվի, պետք է այն մարինացնել: 

Կոտլետը պատրաստվում է 2 տեսակի մսից. մեկը ավելի յուղոտ, օրինակ, խոզի միս, իսկ մյուս տեսակը՝ անյուղ տավարի կամ հավի միս:

Խճողակին ավելացնում ենք նաև համեմունքներ, այդ թվում պարտադիր է սև պղպեղը:

Իսկ աղը դեռ չենք լցնում, քանի որ այն դուրս է քաշում հյութեղությունը:

Եվ որպես մարինադ մսին ավելացնում ենք սառը գազավորված հանքային ջուր՝ 100-150 մլ 1կգ մսին:

Դրանից հետո խճողակը պետք է լավ խառնել, խփել սեղանին՝ նախապես լցնելով տոպրակի մեջ: 3-5 ժամով ուղարկել սառնարանը:

Եվ եզրափակիչ փուլն է՝ մսին աղ ու մանր կտրատած սոխ ավելացնելը:

Կոտլետը տապակում ենք քիչ քանակությամբ ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը: Ցանկության դեպքում կարող եք տապակելուց առաջ թաթախել պաքսիմատի մեջ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։