Ռեստորանում աշխատող ծանոթս է պատմել ամենահյութեղ, թեթև և համեղ կոտլետ պատրաստելու գաղտնիքը

Այսօր ուզում եմ կիսվել տնական կոտլետի պատրաստման լավագույն եղանակներից մեկով: Համաձայնեք, որ հյութեղ կոտլետը հրաշալի տարբերակ է ընթրիքի համար, որից ոչ ոք չի հրաժարվի:

Ցանկալի է ընտրել երկու տեսակի միս, օրինակ հավի/ տավարի և խոզի միս: Բացի այդ, լավ կլինի, եթե ինքներդ աղաք միսը:

Աղացած մսին ավելացրեք սև պղպեղ, մանր կտրատած սոխ:

Աղ պետք է լցնել անմիջապես տապակելուց առաջ, քանի որ այն մսից դուր է հանում ավելորդ խոնավությունը:

Լավ խառնեք խճողակը, թողեք սառնարանում 1-3 ժամ:

Տապակելուց առաջ կարևոր է «ծեծել» խճողակը: Մի քիչ միս վերցրեք, բարձրացրեք ու կտրուկ գցեք սեղանին: Կրկնեք մոտ 15 անգամ:

Կոտլետներ ձևավորեք, տապակեք քիչ քանակությամբ ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը:

Ավելի առողջ տարբերակ է՝ ջեռոցում եփելը: Այդ դեպքում կոտլետերը 40 րոպեով ուղարկեք մինչ  180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը: Եթե տեսնեք, որ կոտլետները դեռ չեն եփվել, սակայն սկսել են չորանալ, ծածկեք փայլաթղթով:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։