Սովետական ճաշարանի նախկին աշխատակիցը բացահայտել է բոլորի կողմից սիրված կոտլետի պատրաստման գաղտնիքը

Ծանոթներիցս մեկը ժամանակին աշխատել է ճաշարանում: Ու հենց նրանից էլ իմացել եմ, թե ինչպես էին պատրատում կոտլետը:

Նրբությունն ու հյութեղությունը հաց ավելացնելու արդյունքն է: Այն ժամանակ մարդկանց կարգախոսն էր՝ խնայել ամեն հարցում: Հիմա դժվար թե որևէ մեկը մսին այդքան հաց ավելացնի, այն էլ սև:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • աղացած միս՝ 1կգ
  • սև հաց՝ 500-600գ
  • ջուր՝ 500մլ
  • սոխ՝ 2 գլուխ
  • սխտոր՝ 2-3 պճեղ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ.

Հացի չոր մասերը կտրել, դնել տապակին և չորացնել ջեռոցում: Մանրացնել, որ պաքսիմատ ստացվի:

Հացի փափուկ մասերին 200 մլ ջուր լցնել և թողնել, որ  ուռչի:

Միսը, սոխը, սխտորը, թրջած փափկած հացը աղալ: Ավելացնել մնացած ջուրը, աղ ու պղպեղ, խառնել: Ստացված խճողակից կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և դասավորել ձեթով պատված խորը տապակի մեջ:

Ուղարկել ջեռոցը մոտ կես ժամով, եփել 220 ջերմաստիճանի ներքո: Պատրաստ լինելու ժամանակը կախված է ջեռոցից:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։