Վառ ու համեղ խորտիկ… Ավելի օրիգինալ հնարավոր չէ պատկերացնել

Ներկայացնում ենք աննկարագրելի վառ, գեղեցիկ ու համեղ խորտիկի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել ձմռան համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 700մլ 2 բանկայի համար

  • գազար՝ 3 հատ միջին
  • դդմիկ՝ 3 հատ նոր
  • չերի լոլիկ՝ 150գ
  • սխտոր՝ յուր. բանկայի մեջ 2 հատ
  • սև հատիկավոր պղպեղ՝ յուր. բանկայի մեջ 3 հատ
  • ձեթ՝ յուր. բանկայի մեջ 1 ճ.գ.

մարինադ՝ 500մլ ջրի հաշվարկով

  • ջուր՝ 500մլ
  • քացախ 9%` 25մլ
  • աղ՝ կես ճ.գ.
  • շաքարավազ՝ 1 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Սկզբում գազարը կտրատել երկար կտորների: Եփել եռացող ջրի մեջ՝ 5 րոպե: Հանել ջրից ու թողնել, որ սառի:

Դդմիկը կարտոֆիլ մաքրելու հարմարանքով կտրատել բարակ շերտերի:

Բանկաները ստերիլիզացնել, յուրաքանչյուրի մեջ դնել երկուական պճեղ սխտոր և հատիկավոր պղպեղները:

Վերցնել դդմիկի մի շերտ, եզրին գազար դնել և փաթաթել: Ռուլետներով լցնել բանկայի կեսից մի քիչ ավելը:

Բանկան մինչ եզրերը լցնել լոլիկով: Չմոռանաք բոլոր լոլիկները պոչիկի մասում ծակել ատամի չոփիկով, որ դրանք չպայթեն:

Բանկաների մեջ եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով ու սպասել 15 րոպե:

Բանկաների ջուրը դատարկել կաթսայի մեջ և մարինադ պատրաստել՝ ավելացնելով նշված բաղադրիչները: Հասցնել եռման:

Յուրաքանչյուր բանկայի մեջ 1 ճ.գ. ձեթ լցնել, եռացող մարինադ և հերմետիկ փակել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։