Վարկենապես անհետացավ սեղանից, անգամ չհասցրեցի փորձել… Հավի մսով շատ համեղ ուտեստ

Հավի մսից պատրաստված այս ուտեստը ուղղակի հալվում է բերանում: Պատրաստվում է ձեռքի տակ եղած բաղադրիչներից ու շատ ժամանակ չի պահանջվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թթվասեր՝ 100գ
  • ձու՝ 1 հատ
  • աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ
  • ալյուր՝ 2 ճ.գ.
  • կաթ՝ 5 ճ.գ.
  • հավի կամ հնդկահավի կրծքամիս՝ 600գ
  • ալյուր՝ թաթախելու համար
  • ձեթ

Պատրաստման եղանակ.

Սկսում ենք խմորը պատրաստելուց. խորը տարայի մեջ լցնել թթվասեր, ձու, համեմունքներ, հարել: Լցնել ալյուրը և խառնել, որ համասեռ զանգված ստացվի:

Մի քիչ կաթ լցնել և նորից խառնել:

Այժմ միսը կտրատել փոքր կտորների, յուրաքանչյուրի վրա աղ ու սև պղպեղ քսել:

Այժմ յուրաքանչյուր կտորը թաթախում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո՝ խմորի:

Տապակում ենք տաքացած ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։