Վերցնում եմ 1 բաժակ աղացած միս ու պատրաստում ամենահամեղ կոտլետը՝ ընդամենը 1 գաղտնի բաղադրիչ ավելացնելով

Երբ առաջին անգամ պատրաստեցի այս կոտլետը, ոչ ոքի մտքով չանցավ, որ դրանք կիսով չափ են մսից: Կիսվում եմ մի զարմանալի բաղադրատոմսով, որն ինձ համար մի քանի ամիս առաջ դարձավ հաճելի բացահայտում:

Ահա պատրաստելու գործընթացը.

Օգտագործում եմ ձեռքի բլենդեր՝ 1 սոխ, 1 ձու, աղ, սև պղպեղը, սխտոր մանրացնելու համար:

Առանց կեղևի 2-3 կարտոֆիլը եփում եմ աղով ջրի մեջ ու տրորում՝ սառելուց հետո:

Տրորած կարտոֆիլին ավելացնում եմ մոտ 1 բաժակ աղացած միս: Կարող եք վերցնել ցանկացած տեսակի միս՝ հավի, խոզի կամ տավարի:

Լցնում եմ սոխով զանգվածը ու լավ խառնում:

Կոտլետներ եմ ձևավորում ու տապակում լավ տաքացրած ձեթի մեջ, յուրաքանչյուր կողմից 5-7 րոպե՝ առանց թավայի կափարիչը փակելու:

Շատ ավելի համեղ է ստացվում, քան սովորական կոտլետը: Խորհուրդ եմ տալիս փորձել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։