Վերցնում եմ 1 բաժակ մածուն ու ընդամենը 10 րոպեում թխում այսպիսի փքուն ու համեղ պիրոգ

Մածունով այս թխվածքն իսկական գտածո է: Արագ, համեղ, առանց մեծ քանակությամբ բաղադրիչներ օգտագործելու պատրաստվող:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • վանիլի շաքար` 10գ
  • շաքարավազ՝ 150գ
  • մածուն՝ 125մլ
  • ձեթ՝ 125մլ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 կիտրոնի կեղև
  • ալյուր՝ 200գ
  • փխրեցուցիր՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն, ավելացնել շաքարավազ ու շաքարի փոշի: Հարիչի օգնությամբ հարել՝ ամենաբարձր արագությամբ, մոտ 3-4 րոպե: Պիտի սպիտակ փքուն զանգված ստացվի:

Ավելացնել կիտրոնի հյութը, կեղևը, մածունը, ձեթը: Խառնել ձեռքով:

Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել, ավելացնել հեղուկ զանգվածին: Խառնել:

20×30սմ չափի տապակին կարագ քսել, մեջը լցնել խմորը:

Տապակն ուղարկել մինչ 175 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թխել 30-40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

Թխվածքը հանել տապակից սառելուց հետո, շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։