Տնական կետչուպ, որի համից ուղղակի կկորցնեք խոսելու ունակությունը

Տնական կետչուպ, որի համից ուղղակի կկորցնեք խոսելու ունակությունը
Պատրաստման եղանակը
Լոլիկ — 3 կգ
Խնձոր — 0.5կգ
Սոխ — 0.25կգ
Բոլոր բաղադրիչները կտրտում ենք և եփում մինչև սոխը փափկի: Այնուհետև բլենդերի միջոցով ստանում միաձույլ զանգված:
Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում կրակին՝ եփելով մոտ 1 ժամ, մինչև կստանա ցանկալի թանձրություն:
Վերջում ավելացնում ենք 1,5 ճ/գ աղ, 1,5 բաժակ շաքարավազ և անընդհատ խառնում, որ տակը չկպչի: Ավելացնում ենք աղացած կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, 50գր. խնձորի քացախ և վերցնում կրակի վրայից: Լցնում ենք ապակե տարաների մեջ և պահածոյացնում:
Կարելի է ավելացնել նաև սխտոր և տարբեր տեսակի աղացած պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:Այս դեպքում ազատ կարող եք երևակայել, հաստատ չի խանգարի:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 516 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: