Քանի դեռ դդմիկի սեզոն է, հասցրեք պատրաստել այս հիասքանչ ուտեստը…լցոնած դդմիկ

Խոհանոց

Դդմիկը շատ օգտակար և մատչելի բանջարեղեն է, որից կարելի է զանազան ուտեստներ պատրաստել:

Այսօր կպատմենք մի հետաքրքիր բաղադրատոմսի մասին, որը, կարծում ենք, դուր կգա բոլորին:

Այսպիսով, անհրաժեշտ է.

  • դդմիկ՝ 4 հատ
  • տավարի աղացած միս՝ 250գ
  • լոլիկ՝ 2 հատ
  • մաղադանոս՝ 0.5 կապ
  • բրինձ՝ 0.5 բաժակ
  • բլղուր՝ 0.5 բաժակ
  • տոմատի մածուկ՝ 2ճ.գ.
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ՝ 2ճ.գ.
  • անանուխ՝ 1թ.գ.
  • սխտոր՝ 2 պճեղ

Պատրաստման եղանակ.

  • 1 հատ լոլիկն անհրաժեշտ է անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատած սոխը, աղացած միսը, մանրացրած կանաչին, բրինձը, բլղուրը, անանուխը, աղը, պղպեղը և տոմատի մածուկը:
  • Մյուս լոլոիկը նույնպես հարկավոր է անցկացնել քերիչով, տապակել ձեթով, ավելացնել ճզմած սխտորը:
  • Դդմիկը լվանալ և չորացնել: Յուրաքանչյուրը կտրել 3 մասի, հանել միջուկը՝ դդմիկի կտորին բաժակի տեսք տալով:
  • Դդմիկների մեջ միջուկ լցնել և դնել կաթսայի մեջ: Ջուր ավելացնել, նաև լոլիկով սոուսը: Փակել
  • կաթսան և եփել թույլ կրակի վրա՝ մոտ 45 րոպե:

Похожее изображение

Фаршированные кабачки с рисом и фаршем: по турецким мотивам

Բարի ախորժակ…

(Visited 11 times, 1 visits today)