Օդային, քաղցր, փափուկ բոիլկիներ.. Ահա թե ինչպես եմ պատրաստում

Կիսվում եմ անհամեմատ համեղ ու թեթև բուլկիների բաղադրատոմսով, որոնք ստացվում են փքուն, փափուկ ու շատ անուշաբույր:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 15-18 հատի համար

  • 450գ ալյուր
  • 100 կաթ
  • 100 ջուր
  • 18գ թարմ կամ 6գ չոր խմորիչ
  • 4 դեղնուց
  • 110գ կարագ
  • 80գ շաքարավազ
  • 1թ.գ. աղ
  • 2թ.գ. վանիլի շաքար
  • +20գ կարագ՝ քսելու համար
  • շաքարի փոշի

Սկզբում հալեցրեք կարագը և թողեք, որ սառի:

Խառնեք կարագն ու ջուրը, մեջը լուծեք խմորիչը:

Առանձին հարեք դեղնուցն ու շաքարավազը, նաև շաքարի փոշին՝ մինչ օդային, բաց գույնի խառնուրդ կստացվի:

Ավելացրեք աղն ու սառած հալեցրած կարագը: Լավ խառնեք:

Ավելացրեք խմորիչով խառնուրդը:

Աստիճանաբար ավելացրեք ալյուրը, որ խմոր ստացվի:

Սկզբում խմորը փափուկ ու քիչ կպչուն է լինում, բայց մի շտապեք ալյուր ավելացնել: Հունցեք 5 րոպե, որ այն էլ չկպչի ձեռքերին:

Հունցել պետք է 10-15 րոպե: Խմորը պիտի ստացվի օդային, ձեռքերին չկպչող:

ՏԵղափոխեք այն խորը տարայի մեջ, ծածկեք ու սպասեք 1,5 ժամ:

Դրանից հետո թեթևակի տրորեք խմորը և ուղարկեք սառնարանը, որ բուլկիները հեշտ ձևավորեք:

Խմորը գրտնակեք 5-7մմ հաստությամբ՝ 30*30 քառակուսի ստանալով:

Բարակ շերտով հալեցրած կարագ քսեք:

Կտրատեք 3սմ լայնությամբ երկար կտորների:

Յուրաքանչյուրը խխունջի պես փաթաթեք, իսկ եզրը թաքցրեք տակի մասում:

Շաքարի փոշի ցանեք ու սպասեք 45-55 րոպե, որ բարձրանան տապակի մեջ դրված:

Տաքացրեք ջեռոցը մինչ 190°С և թխեք բուլկիները  20-25 րոպե:

Բուլկիները չպիտի շատ կարմրեն: Երբ մի քիչ սառեն, նորից շաքարի փոշի ցանեք:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։