20 րոպեում պատրաստում եմ այս արագ ու համեղ թխվածքաբլիթը

Թխվաքաբլիթ, որին կսիրահարվեք առաջին անգամ փորձելուց հետո…Ընդամենը 20 րոպե և այս համեղությունը կհայտնվի ձեր սեղանին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 1 հատ
  • դեղնուց՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 90գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • ձեթ՝ 100մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 250գ

Պատրաստման եղանակ.

Հարել 1 ձուն և 1 դեղնուցը՝ ավելացնելով աղն ու շաքարավազը:

Ավելացնել առանց հոտի ձեթ, լավ խառնել:

Անցնել չոր բաղադրիչներին. մի քիչ ալյուրին ավելացնել ամբողջ փխրեցուցիչը, խառնել, աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը: Քիչ-քիչ լցնել հեղուկ զանգվածի մեջ, ընթացքում խառնել, խմոր հունցել: Ստացվում է ձեռքերին չկպչող, էլաստիկ խմոր:

Երկարավուն ձև տալ խմորին, կտրել 4 մասի:

Յուրաքանչյուրը գրտնակել և բաժանել հավասար կտորների՝ մոտ 7 սմ*3 սմ ուղղանկյունների:

Ստացված կտորները դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թխել 15 րոպե:

Զգույշ եղեք, որ շատ երկար չթխվի:

Երբ թխվածքաբլիթները սառեն, շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։