Աղոթիր զավակներիդ համար

Հետաքրքիր է

Աշխարհում չկա ավելի ամուր և ուժեղ կապ, քան մոր և զավակի միջև կապը: Եվ բնականաբար
ոչինչ այնքան հզոր չէ, որքան մոր աղոթքը սեփական զավակների առողջության, բարեկեցության, հաջողության համար:

Մոր խոսքերից հնչող աղոթքը ազատում է զավակին մեղքերից ու հեռացնում է չար ուժերին:

Աղաչում եմ Տեր, պահիր ու պահպանիր իմ զավակներին,  Ներիր իմ մեղքերը, ինձ համար չկա ավելի ճիշտ ձայն, քան քոնն է, ավելի զորավոր ձեռք, քան քոնն է:

Քո մեծ ողորմությամբ ու բարեգթությամբ ինձ զավակներ պարգևեցիր, Ամենակարող Տեր, առողջություն տուր զավակներիս, Դու գիտես, թե նրանց ինչ է հարկավոր այս կյանքում,  Քո սուրբ լույսով լուսավորիր նրանց կյանքի ուղին և դիր ճիշտ ուղու վրա:

Նրանց երջանկություն, գեցեկություն, իմաստություն և Աստվածապաշտության շնորհ տուր: Նրանց պարգևիր պարզ և արևոտ օրեր:

Նրանց պարգևիր շատ-շատ ուրախ պահեր, և թող երբեք դառը չարտասվեն:

Ով մեծ Աստված, աղաչում եմ պահպանիր զավակներիս հոգին ու մարմինը կործանող բոլոր
փորձություններից:

Այս մեղսավոր և դաժան աշխարհում նրանց երբեք միայնակ չթողնես, աղաչում եմ Տեր:

(Visited 18 times, 1 visits today)