Անգամ 60 տարեկանում կարելի է շատ թարմ տեսք ունենալ, պետք է միայն…

Հետաքրքիր է

Մենք փնտրում ենք ինչ-որ ֆանտաստիկ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն երիտասարդ տեսք ունենալ, միշտ գրավիչ լինել: Պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան թվում է առաջին հայացքից: Սովորական օսլան, որ ամեն մեկիս ձեռքի տակ գրեթե միշտ կա` իրականում ունի կախարդական հատկություններ:

Օսլան սպունգի նման է աշխատում, կլանում է այն, ինչ ավելորդ է և տգեղ, նվիրելով հարթ ու խնամված մաշկ:

Միակ բանը, որ պետք է` չծուլանալ և հետևողական լինել դեմքի մաշկի խնամքի հարցում: Պարբերաբար կրկնեք այս դիմակը, փորձեք այլ տարբերակներ նույնպես: Գեղեցիկ լինելու համար մի փոքր էլ ջանքեր են պետք:

Դիմակը որ առաջարկոււմ ենք այսօր օսլայի ու սպիտակուցի համադրությամբ ձգում ու հարթեցնում է կնճիռները, ավելի առույգ դարձնում դեմքի գույնը:

Բաղադրիչները

  • 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
  • Եռացրած ջուր
  • 1 ձվի սպիտակուց
  • 0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ

Օգտագործման եղանակը

  1. Խառնեք օսլան ջրով այնպես,որ մածուկի նման լինի, ավելացրեք սպիտակուցը, և կիտրոնի հյութը, լավ խառնեք ամբողջը:
  2. Դիմակը քսեք դեմքի մաքուր մաշկին, թողեք 40 րոպե:
  3. Մնացորդները սրբեք տաք ջրում թրջած բամբակե խծուծով:

Որքան ավելի վաղ սկսեք այս կարգի դիմակներ անել, այնքան ավելի լավ ազդեցություն կթողնեն դրանք: Պետք չէ սպասել մինչև տարիքային փոփոխություններ կհայտնվեն:

Միշտ գեղեցիկ ու հմայիչ եղեք, սիրելի կանայք:

Պահպանեք այս բաղադրատոմսն ու անպայման կիրառեք:

lavinfo.com

(Visited 21 times, 1 visits today)