Դուք չեք կարող զսպել ձեր արցունքները. Այս սիրո պատմությունը ցնցել է ամբողջ համացանցը

Հետաքրքիր է

Մենք հանդիպեցինք դեկտեմբերի 31-ին: Ես պատրաստվում էի Ամանորը նշել կնոջս հետ մեր ընկերների տանը: Իմ կյանքը նրան հանդիպելուց առաջ այնքան անիմաստ էր և ավելորդ, որ շատ հաճախ հարցնում էի ինքս ինձ. «Ինչու՞ եմ ապրում»:
Աշխատա՞նք:

Այո, ինձ դուր էր գալիս այն: Ընտանի՞ք:
Ես իսկապես ուզում էի երեխաներ ունենալ, բայց ցավոք չունեի:

Այժմ հասկանում եմ, որ իմ կյանքի իմաստը նրան հանդիպելն էր: Ես չեմ ուզում նկարագրել նրան: Ավելի շուտ, ես պարզապես չեմ կարող նկարագրել այնպես, որ դուք իսկապես հասկանաք՝ ինչպիսին է նա: Իմ նամակի ամեն մի տառը, ամեն մի տողը լցված է նրա հանդեպ իմ սիրով:

Այսպիսով, դեկտեմբերի 31-ն էր: Ես անմիջապես հասկացա, որ կորած եմ: Եթե նա մենակ գար, ես չէի ամաչի կնոջիցս և մեր հանդիպման առաջին պահին կմոտենայի նրան:

Բայց նա մենակ չէր:
Նրա կողքին իմ ամենամոտ ընկերն էր:
Նրանք ծանոթ էին ընամենը երկու շաբաթ. ընկերս շատ հետաքրքիր բաներ էր պատմել նրա մասին: Եվ ահա ես տեսա նրան: Երբ խփեց 12-ը, և հնչեցին կենացները, ես մոտեցա պատուհանին:

Իմ շնչից պատուհանին գոլորշի պատեց, և ես գրեցի «Սիրում եմ»: Հեռացա պատուհանից, և գրությունը անհետացավ: Հետո նորից կենացներ, շնորհավորանքներ: Պատուհանին ես մոտեցա մեկ ժամից: Ես փչեցի ապակուն և տեսա «Քոնն եմ» գրությունը: Ոտքերս թուլացան, մի քանի վայրկյանով շունչս կտրվեց:

Սերը այցելում է մեկ անգամ: Մարդը դա միանգամից է հասկանում : Ինչ եղել էր իմ կյանքում այդ օրվանից առաջ՝ անիմաստ ու անհեթեթ էր: Իմ կյանքը սկսվեց հենց այդ Ամանորի գիշերը, երբ նրա աչքերում տեսա նույն զգացմունքը:

Հունվարի 2-ին մենք տեղափոխվեցինք հյուրանոց և պլանավորում էինք մեր փոքրիկ անկյունը գնել: Մեզ մոտ սովորություն դարձավ պատուհանին իրար հաղորդագրություններ թողնել: Մենք միասին էինք ուղիղ 2 ամիս:

Հետո ես մահացա:
Հիմա ես այցելում եմ նրան, երբ նա քնած է: Ես նստում եմ նրա կողքին և շնչում եմ նրա բույրը: Ես ցավ եմ ապրում, բայց չեմ կարող արտասվել:

Այս վերջին 8 տարիներին նա Ամանորը մենակ է դիմավորում:
Շամպայնի բաժակը ձեռքին՝ նստում է պատուհանի մոտ և արտասվում՝ շարունակելով նամակներ թողնել պատուհանին: Բայց չեմ կարող դրանք կարդալ. իմ շնչից պատուհանը չի քրտնի:

Անցած Ամանորը արտասովոր էր. ես կարող էի կարդալ նրա նամակը: Երբ նա քնեց, ես նստեցի նրա կողքին, շոյեցի մազերը և համբուրեցի:

Մոտեցա պատուհանին: Նա գրել էր «Բաց թող ինձ»:
Այս Ամանորը վերջինն է, երբ նա մենակ է լինելու: Այս Ամանորյա գիշերը, երբ 12-ը խփի, և ամբողջ տիեզերքը կանգնի առաջին շունչը զգալու համար, նա, շամպայնով բաժակը ձեռքին, կմոտենա պատուհանին և կտեսնի «Բաց եմ թողնում»:

(Visited 245 times, 1 visits today)