«Եթե նման բան Սերժ Սարգսյանն աներ, կուտեիք մեզ». Էդուարդ Շարմազանով

Հետաքրքիր է

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսել է Մանվել Գրիգորյանի մասին․ «Քանի դեռ չկա դատարանի վերջնական դատավճիռը, ապա թիվ մեկ խնդիրն անմեղության կանխավարկածն է, երբ որ կլինի դատավճիռ, այն ժամանակ էլ կխոսենք… Վարչապետն ի՞նչ իրավունք ուներ, առանց ԱԱԾ-ի տեսանյութը հրապարակելու, գնահատական տար։ Եթե նման բան Սերժ Սարգսյանն աներ, կուտեիք մեզ։ Ես այցելել եմ Մանվել Գրիգորյանին և հավատում եմ, որ նա ճիշտ է ասում, որ այդ ամենի հետ կապ չունի։ Ես չէ, որ պետք է պարզեմ՝ տուշոնկաները որտեղից էին հայտնվել նրա մոտ․ ես գնացել էի նրա առողջական վիճակի մասին տեղեկանալու։ Նա մեր ազգային հերոսն է, մեր գեներալն է, ազգային-ազատագրական պայքարում ունեցել է շատ լուրջ դերակատարում, իսկ ինձ այնպես են դաստիարակել, որ «ընկածին չեն խփում»։ Նրան այցելել եմ իմ նախաձեռնությանմբ և ցանկանում եմ բոլոր կալանավորներին առողջություն»։

mamul.am

(Visited 249 times, 1 visits today)