Ինչի՞ էս վատացել, այ ախպեր, սա քուչի բազառ չի. Շարմազանովը՝ Փաշինյանին

Հետաքրքիր է

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղերձով հեռակա հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին։

«Ախպեր ջան, սա քուչի բազառ չի, քարոզարշավ ա, գնա ծրագիր ներկայացրու, ինչ ես ժողովրդին հոխորտում՝ Հանրապետականին մի ընտրեք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը :

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ գյուղապետերի «վզերից բռնելով դուրս շպրտելու» մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու բարոյական ի՞նչ իրավունք ունես գյուղապետերի հետ նման ձևով խոսելու: Ցարի բոգն ես, ինչ ես… Յուրաքանչյուր գյուղապետ ավելի լեգիտիմ է այսօր, քան դու, նրանք ստացել են ժողովրդի ձայնը: Եվ չփորձես լոռեցիների հետ էդ տոնով խոսել: Կընտրես քեզ՝ շնորհավոր: Կընտրեն մեզ՝ թող ընտրեն մեզ: Ինչի՞ էս վատացել, այ ախպեր: Երկրի ղեկավար ես ոչ բարով: Էդ գոռալդ, տվայտանքներդ թողեք, ամոթ ա: Ինչի՞ ես գոռում, ի՞նչ է պատահել, ի՞նչ ես տվել, որ չես կարողանում առնես… Կոնկրետ փաստեր կան կոնկրետ քո երեկվա ելույթներից, որտեղ դու ահաբեկում ես, մատ ես թափ տալիս ընտրողների վրա: Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը»:

Asekose

(Visited 39 times, 1 visits today)