«Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». ԱԺ նախագահի տիկին

Հետաքրքիր է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարինե Աճեմյանին սիրով պատրաստ եմ նվիրել զոնտիկ և հրավիրել տաքուկ կառավարական ամառանոց, եթե դա նրան կօգնի ավելի բովանդակային արձագանքել քննադատությանը:

Իհարկե, բնավ նախանձելի չէ քաղաքական գործչի վիճակը, երբ նրան ոչինչ չի մնում, քան կառչել զոնտիկներից և ամառանոցներից: Հա, ի դեպ, պայուսակիս մասին մոռացել էիք»:

 

Հիշեցնենք, որ Կարինե Աճեմյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ ԱԺ նախագահի կնոջ գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարեվորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը…. Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչեվ ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը։ Այսքանը»։

 

(Visited 37 times, 1 visits today)