Պլաստիկ միջամտությունների դիմելու մեջ մեղադրվող «Հայաստանի գեղեցկուհին»՝ Հայկուհի Մաթևոսյանը, մանկության լուսանկար է հրապարակել

Հետաքրքիր է

«Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է մանկության լուսանկարն ու մակագրել․ «13 տարի առաջ»: 19-ամյա մոդելի հրապարակումը նոր քննարկումների տեղիք է տվել նրա բնական գեղեցկություն ունենալ-չունենալու, պլաստիկ միջամտությունների դիմելու մասին:
Ինքը՝ մոդելը, հերքում է, որ որևէ պլաստիկ միջամտության է դիմել: «Իմ շուրթերը բնական են։ Եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեի, որովհետև դրանում վատ բան չեմ տեսնում։ Այնքան գրեցին` շուրթերը մեծացրած է, ջղայնացած ասացի`եթե որևէ հաղորդման հրավիրեն, եղբորս հետ եմ գնալու, իր շուրթերն էլ են ևս շատ մեծ։ Այդպես կապացուցեմ, որ իմ շուրթերին միջամտություն չկա։ Արտաքին որևէ միջամտություն դեռ չեմ արել։ Ասում եմ դեռ, որովհետև երբեք չգիտես, թե ապագայում ինչ կլինի։ Գուցե, հիմա ասեմ` բացառում եմ, 5 տարի հետո ինչ–որ փոփոխություն անեմ։ Հիմա կարծում եմ` միջամտության կարիք էլ չկա։ Ես 16 տարեկանում քթիս միջնապատն եմ վիրահատել։ Այդ տարիքում պլաստիկ վիրահատություն անել չի կարելի։ Եթե պլաստիկ վիրահատություն արած լինեի, հաստատ այսպիսի մեկնաբանություններ չէին լինի։ Թեև փոփոխություն անելու ցանկություն էլ չունեմ»,– ավելի վաղ Tert.am Life-ին ասել էր նա։

(Visited 44 times, 1 visits today)