Վստահ էի` չեմ ունենա իմ ընտանիքը. Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

Հետաքրքիր է

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նախորդամիս ամուսնացել է։ Նրա ընտրյալը հայ է, սակայն մեծացել է արտերկրում, այժմ ապրում է ԱՄՆ-ում։ Tert.am.life-ը զրուցել է դերասանուհու հետ սիրելիի հետ արագ զարգացած հարաբերությունների, դրան նախորդած հուսահատության, ընտանեկան կյանքի ուանսահման երջանկության մասին։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Մարջան, ե՞րբ ես ամուսնացել և ինչո՞ւ գաղտնիպահեցիր այդ լուրը։

-Երջանկության մասին չեն գոռում։ Շուրջս աղմուկ չեմ սիրում և չեմ փորձում ուշադրություն գրավել։ Երբեք չեմ հրապարակում այն, ինչ հաստատ չէ իմ կյանքում` սկսած ստեղծագործական նորություններից, վերջացրած անձնական կյանքով։ Ես նույնիսկ իմ արած աշխատանքների մասին հրապարակումներ անելիս եմ շատ զգույշ։ Երբեմն նույնիսկ անհամեստություն եմ համարում դրանք հրապարակելը։ Երևի, պերֆեկցիոնիստ լինելս է պատճառը։

Մեր հարաբերություններն օրինականացրինք հոկտեմբերին 11–ին՝ ԱՄՆ–ում։ Ամուսնացել ենք զագսով։ Հարսանիք չի եղել։ Ավելորդ ուշադրություն գրավելու կարիք չունենք։ Մեզ համար այս երևույթը շատ ավելին արժե, քան խնջույքը։ Նա էլ չի սիրում «գոռալ»:)

Ե՞րբ և ինչպե՞ս ես ծանոթացել սիրելիիդ հետ։

–Հունիսին` ԱՄՆ–ում։ Մեր ընդհանուր ընկերների շնորհիվ։ Երբ իրեն տեսա, առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այն էր, որ նա իմ ապագա երեխաների հայրն է։ Ես չգիտեի` ի՞նչ էր լինելու վաղը, բայց ուզում էի այդ «վաղն» իր հետ սկսել։ Ենթադրում եմ, որ սեր էր առաջին հայացքից։

–Հավանաբար հետո քննարկել եք առաջին տպավորությունը։ Ինքն ինչպե՞ս էր ընկալել քեզ։

– Շատ մեկնաբանություններ չեմ փորձել կորզել իրենից, բայց զգում էի, որ իր ուշադրությունը կենտրոնացած է ինձ վրա:

Ուշագրավն այն էր, որ նա բացարձակ չէր ճանաչում ինձ` որպես դերասանուհու։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ իմ մեջ տեսնեն մարդուն, ոչ թե դերասանուհուն։ Ցավոք, դերասաններս միշտ բախվում ենք այդ խնդրին։

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում

(Visited 57 times, 1 visits today)