Ինչպես մшքրել шրդուկը դրսից և ներսից. ահա шմենաարդյունավետ եղшնակը

Արդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից: Երբեմն արդուկը հագուստի վրա շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում, դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել: Քացախ + ջուր ՝ Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը, արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե:
Այնուհետև արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի արձակել այնքան, մինչև արդուկից դադարի հոսել շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել: Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել և կրկին գոլորշի արձակել, որպեսզի լիովին մաքրվի:Կիտրոնաթթու + ջուր ՝ 20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ և կատարել վերը նկարագրված գործողությունը: Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է ՝ Սոդա+ քացախ ՝ Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել արդուկի մակերևույթին և մաքրել լաթով: Քացախ+ ջուր ՝ Հավասար քանակությամբ խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել:Ացետոն — Սա շատ հզոր միջոց է, ացետոնը հեռացնում է այրված հագուստի հետքերը: Ատամի մածուկ (ոչ գելային) — Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել լաթով: Ջրածնի պերօքսիd — Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: